top of page

Իսպանիայի գավաթ․ Աթլետիկը հաղթեց Բարսելոնային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն առաջին րոպեին․ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գորկա Գուրուսետան։ 26-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 6 րոպե անց Լամին Յամալն առաջ մղեց կատալոնական թիմին։

49-րդ րոպեին բասկյան թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Օխիան Սանչետը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ տանտերերը ևս 2 գոլ խփեցին և հաղթեցին 4։2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Ինյակի Ուիլյամսը, իսկ 120+1-րդ րոպեին աչքի ընկավ Նիկո Ուիլյամսը։

1/2560
bottom of page