Լուկաշենկոն Պուտինին առաջարկել է այցելել Անտարկտիդա
Jan 28, 2024
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ինչ-որ ժամանակ այցելել Անտարկտիդա։ Այս մասին գրում է argumenti.ru-ն:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ինչ-որ ժամանակ այցելել Անտարկտիդա, ՌԴ նախագահը դրական է ընդունել այդ գաղափարը»,- ասվում է հրապարակման մեջ։
Երկու երկրի ղեկավարներն այսօր տեսակապի միջոցով մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի փորձնական շահագործման հանձնման արարողությանը։




















