Բայդենն ասել է, որ ամերիկյան տնտեսությունն իր ծրագրի շնորհիվ է աճ գրանցել նախորդ տարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը նախորդ տարի աճել է 3,1%-ով։
Ցուցանիշը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, «ցույց է տալիս, որ տնտեսությունը զարգացնելու իր ծրագիրը շարունակում է արդյունք տալ»:«Մեր գործը, սակայն, սրանով ավարտված չէ։ Ես կշարունակեմ պայքարը հանուն ծախսերի նվազեցման՝ դեղերի, ապահովագրավճարների և մաքուր էներգիայի ոլորտի ծախսերը կրճատելու պատմական օրենսդրության իրականացումից մինչև թաքնված վճարների դեմ պայքարը, որոնք ընկերությունները օգտագործում են սպառողներին խաբելու համար», - հավելել է Բայդենը:Տնտեսական ցուցանիշները հակասում են բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսումներին, ըստ որոնց՝ ռեցեսիա է լինելու և գերազանցում են նախորդ վարչակազմի օրոք գրանցված տնտեսական աճի միջին ցուցանիշը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։Չնայած Միացյալ Նահանգներում ինֆլյացիան էապես դանդաղել է, սակայն գներ այժմ գրեթե 17% ավելի բարձր են, քան երեք տարի առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից առաջ: Սա, փորձագետների կարծիքով, նյարդայնացնում է շատ ամերիկացիների, ինչն իր հերթին կարող է մեծ ազդեցություն ունենալ ընտրողների վրա․ նրանցից շատերը դեռ զգում են վերջին 40 տարվա ամենաբարձր գնաճի ֆինանսական և հոգեբանական հետևանքները:




















