Ֆինանսների նախարարի ծառայողական ավտոմեքենան առջևի հատվածում համարանիշ չի ունեցել, վարորդին տուգանել են
Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ ավտոմեքենայի առջևի հատվածում չունենալով համարանիշ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Land Cruiser Prado-ն ու վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության:
Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի համարանիշները լինում են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Նշենք, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի մեկնում ու աշխատանքից տուն վերադառնում: Արդյոք նա նկատել է, որ իր վարորդը իրեն աշխատանքի և տուն է ուղեկցում՝ մեքենայի վրա չունենալով համարանիշ:
Comments