top of page

ՀԾԿՀ-ն հաստատել է «Ֆիդելքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 17, 2024
  • 1 min read
ree

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումը։

ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որի մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, ինչպես նաև ելնելով պետական շահերից՝ չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։

Դրանով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Ֆիդելքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։

Այս պահի դրությամբ փաստացի վաճառքը դեռևս չի կայացել։ 2023 թ. նոյեմբերին «ՄՏՍ»–ին և «Ֆեդիլքո»–ին տրվել է վեց ամիս` գործարքն ավարտելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել կրկնակի թույլտվության:

1/2456
bottom of page