«Երկրապահը վերածվել է «իշխանապահ» կառույցի»․ Նարեկ Մանթաշյան
- Elen Hovsepyan
- Apr 26
- 1 min read
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԿՄ-ն ստեղծվել է Վազգենի կողմից՝ երկրի պահպանության ու առկա վտանգների չեզոքացման համար՝ կամավոր պատրաստ մարդկանց համախմբման արդյունքում:Վազգենից հետո Երկրապահը կարողացավ պահպանել նպատակն ու խնդիրը:Ցավոք ներկայում երկրապահը վերածվել է «Իշխանապահ» կառույցի, որը իր ղեկավար կազմով հարմար տեղավորվել է իշխանության հետույքում ու քաղաքական տեքստեր ծնելուց բացի չունի այլ ներկայություն Հայաստանի կյանքում, ի դեպ դա ապացուցվեց նաև պատերազմով:Վազգենի մասին, կամ անունից տեքստեր ծնող կառույցի ղեկավարին, ըստ հավաստի աղբյուրների, դեռ 90- ականներին Վազգենը ցանկացել է գնդակահարել, հետևաբար հիմա նրանց կռիվը հենց Վազգենի հետ է, ու Վազգենի հիշատակի դեմ:Օրինակ Սասունը, որպես Վազգենի ստեղծած կառույցի ղեկավար, իր կառույցի հետ միասին, ինչ գործողություն է իրականացրել՝ Վազգենի արձանը պղծումից փրկելու համար:Մարդկանց մի խումբ կա, որոնց համար ամենից ճիշտ գնահատականը տվել են ծնողները՝ անվանելով Сосун…»։