top of page

Ձձերբակալություններ, խուզարկություններ․ Ինչո՞ւ հենց Արտաշատ քաղաքում․ Լևոն Սարգիզով

  • 2 hours ago
  • 1 min read


«Որ ասում ենք, որ էս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է,  վիճում են մեր հետ և չեն համաձայնվում»,-այս մասին իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լևոն Սարգիզովը։

Նա նշել է․ «Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո խառնվել են իրար, որովհետև տեսել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ետևում կանգնած այդ ուժը՝ ժողովրդի ուժը։ Ընկերներ, կարծում եմ, քաջատեղյակ եք, որ այսօր առավոտից Արտաշատ քաղաքում«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներ և առհասարակ քաղաքում ինչ-որ աննախադեպ աշխուժություն է նկատվում։ Ձերբակալվում են մարդիկ, հիմնականում թիրախավորում են կանանց․խուզարկություններ են կատարվում, այլ գործողություններ են կատարվում, որպեսզի շեղեն մեզ մեր հաղթական ընթացքից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց Արտաշատ քաղաքում։ Ապրիլի 13-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը  ներկայացրել է դիմում Արտաշատի համայնքապետարան, առ այն, որ ամսի 19-ին ցանկանում է իրականացնել  իրազեկման հավաք, հանրային հավաք, Արտաշատ քաղաքում։ Այսօր առավոտյան հրավիրել են հանդիպման, որտեղ հայտնել են, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի այդ օրն իրականացվի հանրային հավաք։ Հարցին՝ ինչո՞ւ պատասխանել են, որ այլ միջոցառում է նախատեսված, թե ինչ միջոցառում, կարծես, ոչ ոք չգիտի, ոչ Արտաշատ քաղաքում, ոչ էլ ամբողջ մարզում»։

 
 
1/2796
bottom of page