top of page

Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում․Այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է

3 minutes ago
1 min read
Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում։
Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում։

Հ1, եթե վերջնականապես չեք վերածվել AzTV-ի, և եթե այդ շենքում դեռ կա գոնե մեկ մարդ, որը տարբերում է հանրային հեռարձակումը քաղաքական սպասարկումից, այսօր եթեր մի՛ տվեք այդ հաղորդումը։


Սեպտեմբերի 27-ն է։ Հազարավոր զոհերի հիշատակի օրը։ Դուք արդեն Թաթայի համերգով ցույց տվեցիք, թե որքան խորն է բարոյական խզման ձեր անսահմանությունը։ Հիմա նույն օրը պատրաստվում եք Եկեղեցուց հեռացված ու կարգալույծ վարձու նախկին հոգևորականների մասնակցությամբ «բանավեճ» անվան տակ Եկեղեցու դեմ հերթական եթերը տալ։


Սա արդեն ճաշակի հարց չէ։ Սա բարոյական սահմանի հարց է։


Կան օրեր, երբ նույնիսկ ամենաանպատասխանատու խմբագրությունը պետք է հասկանա՝ ինչ չի կարելի անել և որտեղ է սահմանը:


Հանե՛ք հաղորդումը եթերից։ Գոնե այսօր մի՛ պղծեք օրվա խորհուրդն ու մի՛ վիրավորեք հավատացյալ մարդկանց զգացմունքները։ Հարյուր հազարավորների արդեն վիրավորեցիք էս օրով համերգ եթեր տալով:


Կանգ առեք


Այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է։


Վլադիմիր Մարտիրոսյան



 
 
1/3089
bottom of page