top of page

«Ուժեղ Հայաստան»-ը հանդես է գալիս խաղաղության օրակարգով՝ առանց զիջումների և պարտադրված նախապայմանների

10 hours ago
1 min read
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր օրերից մեկն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր օրերից մեկն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«2020 թվականի այս օրը սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքները ծանր էին Հայաստանի և Արցախի համար։

Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ խաղաղությունը՝ պարտության և մշտական զիջումների հաշվին։

Խաղաղությունը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետության արդյունք։

«Ուժեղ Հայաստան»-ը հանդես է գալիս խաղաղության օրակարգով՝ առանց զիջումների և պարտադրված նախապայմանների։

Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ ուժեղ բանակով, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ, արդյունավետ դիվանագիտությամբ և ազգային միասնականությամբ։

Խաղաղություն՝ առանց զիջումների։ Խաղաղություն՝ առանց նախապայմանների»։


 
 
1/3089
bottom of page