Ռուսաստանում միաժամանակ ՀԱՊԿ-ի երեք զորավարժություններ են մեկնարկել

Միջոցառումներին մասնակցում են ՀԱՊԿ երկրների զինվորական զորախմբերը։ Զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Միրլան Տուրգունբեկովը, զինվորական զորախմբերի ղեկավարները և մասնակից պետությունների այլ ներկայացուցիչներ։
Սերդյուկովը հայտարարել է, որ մեկնարկած զորավարժությունները 2026 թվականին ՀԱՊԿ-ի պատրաստության առանցքային փուլերից մեկն են։
Մանևրների շրջանակում կազմակերպության երկրների զինծառայողները համատեղ պատրաստություն են անցկացնում և մշակում ստորաբաժանումների փոխգործակցությունը։ «Փոխգործակցություն», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունները վերաբերում են ՀԱՊԿ-ի օպերատիվ և հատուկ պատրաստության հիմնական միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։




















