Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին
1 hour ago
1 min read

ՀԷՑ–ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։




















