top of page

Քննարկվել են անվտանգային հարցեր․ ԱԳՆ

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 14-16-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։


Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։


Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը։

 
 
1/3084
bottom of page