top of page

Ռուսաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

May 25, 2025
1 min read

ՌԴ Ալթայի Հանրապետության Կոշ-Ագաչի շրջանում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կզիլ-Թաշ գյուղից 12 կմ հարավ-արևելք։ Ցնցումները զգացվել են նաև հանրապետության 10 բնակեցված վայրերում։

Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

 
 
1/3084
bottom of page