Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ
- Jan 20
- 1 min read

Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ և համաձայնվել եմ մի քանի հանդիպում անցկացնել այս հարցի շուրջ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական էջում
«Ինչպես բոլորին հստակեցրի, Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Վերադարձ չկա, և բոլորը համաձայն են դրա հետ: Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա արվում է, պարզ ասած, ուժի միջոցով», - նշել է Թրամփը:




















