Եվրախորհրդարանում տեղադրել են Թրամփին մերկ պատկերող ոսկեզօծ արձանը
8 hours ago
1 min read

Արձանում Թրամփը պատկերված է գոլֆի մահակով և նստած է տղամարդու ուսերին։ Ամսագիրը նշում է, որ 23 կարատանոց ոսկով պատված քանդակի բարձրությունը մոտ 2,5 մետր է։
Spiegel-ն ընդգծել է, որ քանդակի հեղինակն է Ձախ կուսակցությունից դանիացի պատգամավորի կողմից հրավիրված նկարիչ Ենս Գալշիոտը, ով բազմիցս Թրամփին անվանել է կլիմայական ճգնաժամի գլխավոր պատճառ։
«Եթե ինչ-որ մեկն այնքան նեղացկոտ է և չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ այս քանդակը ցուցադրված է Եվրախորհրդարանում, ապա նա տեղ չունի համաշխարհային ասպարեզում», - հայտարարել է Կլաուզենը։




















