Սովորական կրիմնիալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավականությամբ, ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ ադրբեջանgnւ կողմից հայ կնոջ վրա կրակելու մասին

«Այստեղ՝ Ազգային ժողովում, նաև երեկ հարցազրույցի ժամանակ փաստացի զբաղվել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ։ Արդյո՞ք հնարավոր է շուտով հանդես գանք հայտարարությամբ՝ ինչ-որ չափով նաև դատապարտելով Հայաստանի քաղաքացի, Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին, ով հերոսաբար, անձնազոհաբար պաշտպանել է իր երեխաներին, թշնամու կրակոցին պատասխանել է, վիրավորել է նրան, ինքնպաշտպանվել է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցադրումը Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Փաշինյանն արձագանքեց. «Ձեր ասածից ակնհայտ դարձավ, որ ձեր իշխանության ժամանակ Շաքիի դեպքի ժամանակ կհայտարարվեր ռազմական դրություն, կբերվեր բանակն առաջին մարտական վիճակի... Էն որ ասում էի՝ սեպտեմբերին պատերազմ է սկսվելու... Սիրելի ժողովուրդ, տեսեք»։
Այնուհետև դիմեց «Հայաստանի մեր սիրելի քաղաքացիներին». «Հասկանում եմ, մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, բայց երբ որ ոստիկանություն եք զանգում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»։
Նա նշեց, որ դա կրիմնինալ միջադեպ է. «Հայաստանում, ցավոք, ամեն օր այդպիսի կրիմնալ միջադեպեր են լինում։ Հայաստանում բազմաթիվ անձինք կան դատապարտված սահմանի ապօրինի հատման համար»։
Արեգա Հովսեփյանն արձագանքեց. «Վարչապետը փաստացի ասում է՝ Անի Ավետիսյանը ոչ թե պետք է տրվեր մայրական բնազդին, պաշտպաներ իր երեխաներին, այլ պետք է զանգեր ոստիկանություն»։
«Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավականությամբ, ոչ մի բան բացարձակապես տեղի չէր ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։




















