Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրում է․
«Արդեն 3 օր է՝ համացանցում տարածվում է AI-ով գեներացված մի կեղծ լուսանկար, որը ստեղծել ու տարածել են անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ իբր թե ես Փարիզում հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին։
Դիմում եմ այն բոլոր մարդկանց, որոնք տեսել են այս «լուսանկարը», կասկածել են դրա իսկությանը կամ տարածել են այն՝ առանց պատվեր կատարելու։
Փաստ 1. Լուսանկարը ֆեյք է, գեներացվել է արհեստական բանականությամբ։
Փաստ 2. Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին։
Փաստ 3. Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայրենիքի ու պետության դավաճան է, և նրա հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է։ Ինչպես ինքս եմ խոստովանել, իմ միակ սխալը եղել է տարիներ առաջ նրա թերթին միջնորդավորված գումար տալը՝ տարեկան մի քանի հազար դոլար։ Սա փաստ է, որը խոստովանել եմ ինքս՝ հանրությանը ցույց տալու Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, երբ շատերը դեռ հեղափոխական էին, իսկ Նիկոլը՝ նրանց հերոսը։ Ես շանտաժի դիմաց թերթին փող տվողներից ընդամենը մեկն էի, բայց այդ մասին բարձրաձայնողներից՝ միակը։
Փաստ 4. AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները՝ այն հրապարակելով իրենց տելեգրամյան ալիքներով, «5-րդ ալիքի» հրապարակումները տարածող կեղծ էջերով և վարձատրվող աջակիցների միջոցով։
Փաստ 5. Ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են։ Նրանց մտավոր կարողությունների լավագույն ապացույցը Քոչարյանի չդադարող քաղաքական ձախողումներն են, չիրականացած քաղաքական կանխատեսումներն ու անհիմն բանտարկությունները, հետևաբար՝ լուզերներին ասելիք չկա։
Գրառումս ուղղված է այն ազնիվ մարդկանց, որոնց մինչև 2018 թ. միայն նիկոլականներն էին թունավորում ու մանիպուլացնում, իսկ հիմա՝ նաև սրանք։
Լուսանկարը ֆեյք է՝ գեներացված արհեստական բանականությամբ։
Հ.Գ. Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ»։




















