top of page

Ասֆալտների կատոկով անցել եք տեղական ժողովրավարության վրայով․ Մամիկոն Ասլանյանը՝ Փաշինյանին

7 hours ago
1 min read


«Վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, կարծեմ, գոհունակությամբ էիք ընդունել, չնայած այնտեղի արձանագրումներին»,- այս մասին ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

Նա մեջբերեց,որ  ԵԽԽՎ-ն արձանագրել էր,որ  Եվրամիության կամ ԵԽԽՎ-ի առջև կառավարությունը, քաղաքական իշխանությունը կիրականացնի ստանձնած պարտավորությունները։

«Նայում ենք վերջին տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ ձեր իրականացվող, ձեր քաղաքական իշխանության կողմից կիրառվող մեխանիզմները, հասկանում ենք, որ կարծես այն ասֆալտները, որ դուք արել եք համայնքներում, այդ ասֆալտների կատոկով նաև անցել եք տեղական ժողովրդավարության վրայով։ Մասնավորապես, վերջին ընտրություններում   Թումանյանի ողջ տարածաշրջանում նույնիսկ չէին կարողացել գտնել մեկ ալտերնատիվ թեկնածու, որ ձեր թեկնածուի հետ մասնակցեր ընտրության։  Խորհրդային Միության բարի ժամանակների օրինակով նաև ձեր կուսակիցներն էին օրինակ բերել, որ 97․6 %, 99%  ․․․ արդյունք են արձնագրել,  Չեչնիայի պես արդյունքներ էին արձանագրել»,- բարձրաձայնեց պատգամավորը։

Փաշինյանն էլ միայն խորհուրդ տվեց՝ թեկնածու առաջադրել։

 
 
1/3105
bottom of page