top of page

«Պետության ղեկին թառած մարդիկ հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով հայ չեն»․ Արմեն Աշոտյան

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Մայրենի լեզվի օրն է։


Կային ժամանակներ, երբ հայերենը որպես մայրենի լեզու ընդունելը հայ լինելու կարևորագույն չափանիշներից էր։


Վերջին տարիներին մեր պետության ղեկին թառած մարդիկ, այո, հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով, հոգեկերտվածքով և ինքնությամբ վստահաբար հայ չեն։


Դրանց լեզվական մայրենին, իրոք, հայերենն է։


Սակայն ենթագիտակցության լեզուն այլ է և որևէ աղերս չունի ոչ հայության, ոչ էլ հայկականության հետ։


Ուստի հայերենը մայրենի է, ըստ իս, միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս»։

 
 
bottom of page