top of page

Սկզբունքային, պարկեշտ, կարմիր գծեր ունեցող մարդը Փաշինյանի համար ոնց որ կարմիր փալաս լինի․Քոչարյան

  • 24 hours ago
  • 2 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային, բարոյական մարդիկ գործում են ինչպես ցուլի համար կարմիր շորը։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչն իր ելույթը սկսել է հետևյալ հարցով՝ ի՞նչն է ամենից հզոր ուսուցիչը յուրաքանչյուր մարդու համար։

«Սեփական փորձը՝ առաջին հերթին։ Երեխան 2-3 տարեկանից սկսում է սովորել սեփական փորձով, և այդ ուսուցումը տևում է իր ողջ կյանքի ընթացքում։ Ինչո՞ւ եմ ես այստեղից սկսում։ Դու կարող ես ուրիշների փորձից էլ սովորել, բայց սեփական փորձը մնում է մարդու ուղեղում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր սեփական փորձից ոչինչ չեն սովորում։ Հիմա մենք ունենք նաև մեր կոլեկտիվ փորձը։ Եվ ունենք մի առաջնորդ, որը սեփական փորձի վրա ոչինչ չի սովորել։ 2018-20 թվականներին լրիվ մեկ բան էր ասում, հետո սկսեց պատերազմ, հետո ստորագրեց և կորցրեց Արցախը։ Զարմանալի բան է ինձ համար, թե ինչպես կարող է այդ տարիքի մարդը սեփական փորձից ոչինչ չսովորել։ Հետո պատասխանը մտքիս եկավ։ Որովհետև իր սխալների գինն ինքը չի տվել։ Այդ սխալների գինը տվել է ժողովուրդը՝ 5000 երիտասարդի կյանքով, 12 հազար վիրավորվածի կյանքով, 150 հազար ունեզրկված մարդկանց տառապանքներով և կորցված հսկայական տարածքներով։

Հիմա ժողովուրդը պետք է ինչ-որ բան սովորած լիներ էս փորձից, թե՞ ոչ։ Ամենից մեծը դասը և քննությունը հունիսի 7-ն է լինելու։ Մենք՝ որպես ժողովուրդ, հետևություններ ենք անում փորձից։ Չի կարող սուտասանը երկիր ղեկավարել։ Չի կարող սկզբունքներ և կարմիր գծեր չունեցող մարդը առաջնորդել ժողովրդին։ Նա ժողովրդին կվերածի իրեն նման մարդկանց, նա չի ընդունում սկզբունքային մարդկանց, որովհետև այդպիսի մարդն ամեն անգամ հիշեցնում է նրան իր իսկ անսկզբունքայնության մասին։ Սկզբունքային, պարկեշտ, կարմիր գծեր ունեցող մարդը այս մարդու համար ոնց որ կարմիր փալաս լինի։ Իրավիճակն այսպիսին է, և մենք սպասում ենք ձեր վճռականությանը», - հայտարարել է Քոչարյանը։

Մարդկանց բազմության մեջ մի փոքրիկ երեխա ասել է, որ ուզում է գնալ Ղարաբաղ։ «Ես էլ եմ ուզում։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքը անքակտելի է, անհրաժեշտ է հասնել անվտանգ վերադարձի։ Եվ դա հնարավոր է անել», - վստահ է քաղաքական գործիչը։

Մեկնաբանելով կրթության հարցը՝ Քոչարյանը նշել է ներդրված ատեստավորման համակարգի անհեթեթությունը, որը կասկածի տակ է դնում դիպլոմը։ «Կարելի է զինել բանակը ժամանակակից զենքով, բայց եթե հայրենասիրություն չկա, զինումը չի օգնի։ Իսկ դա գալիս է դպրոցից և կրթությունից, այն, ինչը հիմա քանդում են։ Սա անվտանգության լուրջ հարց է», - ընդգծել է Քոչարյանը։

 
 
1/2849
bottom of page