top of page

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

  • 3 hours ago
  • 1 min read

ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։

Ակնկալվում է, որ նախաձեռնությունից կօգտվի շուրջ 900 փոքր բիզնես` նպաստելով ավելի քան 5000 աշխատատեղերի պահպանմանը:

Երաշխիքը ապահովված է Եվրոպական միության կողմից` «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում։

Սա ԵՆԲ խմբի երկրորդ ուղղակի գործարքն է Ամերիաբանկի հետ։

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ամերիաբանկի հետ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։

Գործարքն իրենից ներկայացնում է մասնակի պորտֆելային երաշխիք, որը թույլ կտա Ամերիաբանկին ձևավորել մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր վարկային պորտֆել՝ նպաստելով բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի և Ամերիաբանկի միջև արդեն իսկ առկա գործընկերության վրա և  հաստատությունների միջև երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ների և կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և մասնավոր հատվածի աճին։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի և ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերի մասնակցությամբ։ Միջոցառմանը Եվրոպական միության անունից ելույթ ունեցավ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերը, որը վերահսկում է ԵՆԲ գործունեությունը Հայաստանում, ասաց.  

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, և ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու և ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով»։


 
 
1/2844
bottom of page