top of page

74 տարեկանում մшհացել է Կատարի նախկին էմիրը Համադ բին Խալիֆա Ալ Թանին

Jul 12
1 min read

74 տարեկանում մահացել է Կատարի նախկին էմիրը Համադ բին Խալիֆա Ալ Թանին։ Այդ մասին հայտնել է էմիրի գրասենյակը։

Էմիր-հայրը համարվում էր ժամանակակից Կատարի հիմնադիրը և նույնիսկ իշխանությունը որդուն փոխանցելուց հետո շարունակում էր երկրում վայելել մեծ ազդեցություն և ժողովրդի սերը։

«Հնազանդվելով Ամենակարողի կամքին և նախախնամությանը՝ էմիրի գրասենյակը խոր վշտով հայտնում է երկրի համար այս ծանր կորստի մասին՝ էմիր-հոր, Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է այսօր առավոտյան (կիրակի օրը)՝ 74 տարեկան հասակում»,- ասվում է էմիրի գրասենյակի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

 
 
1/3084
bottom of page