top of page

Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ․ պաշտոնական

  • 16 minutes ago
  • 1 min read

«Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ մեկ մրցաշրջանով երկարաձգել է 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Լուկան «ռոսոներիի» կիսապաշտպանության կարևորագույն դեմքերից է եղել իր ժամանումից ի վեր։

Նա թիմին բերել է փորձ և հմտություն՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, միաժամանակ ցուցաբերելով համեստություն և անսահման կիրք։

Համաշխարհային ֆուտբոլի լավագույն և ամենախորհրդանշական ֆուտբոլիստներից մեկը կշարունակի իր ճանապարհորդությունը «ռոսոներիի» մարզաշապիկով, որտեղ նա անցյալ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման և խփել երկու գոլ», — ասվում է «Միլանի» հայտարարության մեջ։


 
 
1/2987
bottom of page