Թուրքը երկու անչափահաս երեխաների աչքի առաջ կծելով պոկել է կնոջ քիթը
- 11 hours ago
- 1 min read

Թուրքիայի Թուրգութլու քաղաքում 29-ամյա տղամարդը կենցաղային վեճի ժամանակ կծել է իր 28-ամյա կնոջ քիթը։ Դեպքի մասին հաղորդում է Habertürk թերթը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կենցաղային վեճն արագ վերածվել է կռվի, որի ընթացքում Գյոխան Գ.-ն կծել և պոկել է կնոջ քիթը։ Հարևանները, լսելով ճիչեր, զանգահարել են շտապօգնության ծառայություններ։
Ժամանած ոստիկանությունը, շտապօգնության աշխատակիցները և հրշեջները բնակարանի դուռը փակ են գտել։ Փրկարարները ստիպված են եղել տուժածին տարհանել պատշգամբով՝ օգտագործելով հրդեհային ելք, ներքևում տեղադրելով օդային բարձիկ։
Կինը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ապա՝ Մանիսայի համալսարանական հիվանդանոց՝ պլաստիկ վիրահատության համար։ Դեպքի պահին տանը գտնվող երկու երեխաները չեն տուժել։
Կասկածյալը ձերբակալվել է և կալանավորվել։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է։




















