top of page

Անգլիայի Պրեմիեր լիգայում աննախադեպ տրանսֆերային ռեկորդ է գրանցվել

  • 3 hours ago
  • 1 min read

Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ նոր է հատել միջնագիծը, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայում արդեն իսկ յուրահատուկ տրանսֆերային ռեկորդ է սահմանվել։

Այսպիսով, հուլիսի 22-ի դրությամբ ԱՊԼ-ում արդեն կայացել է երեք տրանսֆերային գործարք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստերլինգը (շուրջ 115 միլիոն եվրո)։ Խոսքը վերաբերում է Սանդրո Տոնալիի («Նյուքասլից»՝ «Տոտենհեմ»), Էլիոթ Անդերսոնի («Նոթինգհեմ Ֆորեսթից»՝ «Մանչեսթեր Սիթի») և Մորգան Ռոջերսի («Ասթոն Վիլայից»՝ «Չելսի») աստղաբաշխական տեղափոխություններին։

Ինչպես նշում է հեղինակավոր BBC-ն, նման ցուցանիշ նախկինում երբեք չէր արձանագրվել։ Ընդ որում, մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը նման խոշորամասշտաբ գործարքների քանակը հավանական է, որ էլ ավելի կմեծանա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը ԱՊԼ-ում գրանցվել էր նմանատիպ երկու գործարք. Ֆլորիան Վիրցը Լևերկուզենի «Բայերից», իսկ Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» համալրել էին «Լիվերպուլի» կազմը

 
 
bottom of page