«Իսկ Հայաստանում կրթական բոլոր ծրագրերը վաղուց տապալված են»․ Վահե Լոռենց
- Elen Hovsepyan

- 5 hours ago
- 1 min read

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Վրաստանը Հայաստանին գերազանցում է թե՛ տնտեսապես, թե՛ մշակույթով, թե՛ զարգացման տեմպերով․․․ Ի դեպ, Վրաստանում մի քանի անգամ ավելի շատ են գիրք ընթերցում, քան Հայաստանում։
Վրացիների այդ առավելությունը շուտով կբազմապատկվի։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նրանք հասկացել են, որ չի՛ կարելի կրթությունը բիզնես և թալան դարձնել։ Չի՛ կարելի շնորհաշատ բայց աղքատ պատանուն զրկել սովորելու հնարավորությունից։ Չի՛ կարելի աստղաբաշխական գներ սահմանել․․․
Վրաստանում պետական ԲՈՒՀ-երում հետայսու կրթությունը կլինի անվճար։
Իսկ Հայաստանում կրթական բոլոր ծրագրերը վաղուց տապալված են։ 1992 թվականին ԲՈՒՀ չընդունվեցի՝ կտրվեցի՝ երեք քննությունից վաստակելով 54 միավոր։ Հիմա երեք քննությունից 24 են վաստակում և երջանիկ են․․․
Մի խոսքով․․․ հայության ոխերիմ թշնամիները նորանկախ Հայաստանի կրթության բոլոր պատասխանատուներն են իրենց քաղաքական ուժերով․․․
Իսկ մեզ մնում է տեսնել հարևանները ոնց են զարգանում և նախանձել»։




















