top of page

Հայաստանի ամենից թքան պաշտոնյան, ամենաթքող պաշտոնյան, իմ հարցը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյան

  • 16 hours ago
  • 1 min read

«Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, այս իշխանություններն արել են։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին, տվեցին 5 հազար զոհ, էլ ի՞նչ կարելի է անել, մնացել է մեկ բան՝ էս ժողովրդին սոված թողնել։ Հիմա այդ ճանապարհն են բռնել»,-Վեդիում քաղաքացիների հետ հանդիպմանն այսօր  հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այդ համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի դեմ ուղղված քննադատություններին։

«Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, այ մարդ, ի՞նչ գործ ունեք, մեծ երկիր է, հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը հիմա էլ փաթաթում են Ռուսաստանի վզին՝ հաշվի չառնելով, թե մեր տնտեսությունը ինչքան է կախված այդ երկրի, ԵԱՏՄ համակարգի հետ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև անդրադարձել նաև իրենց ուղղված այն մեղադրանքներին, որ  մեծացնում են Փաշինյանի օրոք պատերազմների զոհերի թիվը։

«Հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքան պաշտոնյան, ամենաթքող պաշտոնյան, չգիտեմ ճիշտ բառը որն է, մարդկանց երեսին թքող, հիմա իմ հարցադրումը հետևյալն է, դուք որ զինակոչել եք, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, դագաղները որ հետ են եկել սառնարանային մեքենաներով, համարներ են ունեցե՞լ, հիմա ասում եմ, հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան։ Եթե մենք սխալվում ենք, ներողություն կխնդրենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 
 
1/2861
bottom of page