top of page

Խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան

Jun 4
1 min read

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները:



Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու:



Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը:



Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին:



ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյան


 
 
1/3083
bottom of page