top of page

«Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում». Մարիաննա Ղահրամանյան

Jan 26
1 min read

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մեր ձևով» շարժման համաժողովրդական լայն աջակցությունը, հավանաբար, առողջական խնդիրներ է առաջացրել ոմանց մոտ և նրանք, գուցե, բուժման կարիք ունեն։


Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։


Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։


7 ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն», խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»:

 
 
1/3084
bottom of page