top of page

Մահացել է Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 17, 2024
  • 1 min read

Մահացել է շվեցարահայ բարերա, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանը։ 

«Իզմիրլյան» հիմնադրամի  միջոցներով Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց շարքերն է համալրում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորչությամբ գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել էր նաև Հայաստանի բարձրագույն պարգևներից՝ սուրբ Մեսրոպ Մաշտոց  շքանշանով, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, ինչպես նաև ազգի բարօրությանը նպաստող երկարատև գործունեության համար:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու եւ մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ եւ համբերություն»:

1/2638
bottom of page