top of page

Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ զուգարան սարքեր․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 10
  • 1 min read
ree

Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ NEWS.am-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ լսե՞լ է Փաշինյանի ելույթը և ինչ մեկնաբանություն ունի։

«Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Բագրատ Միկոյանը:

Այնուհետև ավելացրեց․ «Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»։

 
 
1/2551
bottom of page