«ԵՄ-ին ՀՀ անդամակցությունն անիրատեսական է՝ Ադրբեջանի դերով պայմանավորված»․ Թոմաշ Ֆրյոլիխ
Jul 21, 2025
1 min read

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին այս պահին միանգամայն անիրատեսական է, հայտարարել է Եվրոխորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության ղեկավարի տեղակալ և Մարդու իրավունքների կոմիտեի համակարգող Թոմաշ Ֆրյոլիխը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանի անդամակցությունը հակասում է ԵՄ ռազմավարական շահերին։
«Սա, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում ԵՄ-ի համար: ԵՄ-ն ունի համատեղ շահեր Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն փաստացի դադարեց լինել էներգակիրների մատակարար։ Այդ համատեքստում Ադրբեջանը մասամբ զբաղեցրեց ՌԴ-ի տեղը, և նրա նշանակությունը Բրյուսելի համար աճել է», -ասել է Ֆրյոլիխը:




















