«Պետք է քննարկվի եկեղեցիների մուտքի մոտ, կամ ներսում, ՀՀ պետական դրոշի առկայության հարցը». Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

«Ինչո՞ւ եմ առաջարկում, որ Սուրբ և անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը: Պատարագի տեքստում մի հատված կա, որով քահանաները մեկնարկում են պատարագը»,- ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով այն: Նա նաև նշեց հետևյալը. «Ի դեպ, կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքի եկեղեցիներում՝ կամ մուտքի մոտ, կամ ներսում, ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որը մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»:




















