top of page

Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունները

  • 8 hours ago
  • 1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ: 

 
 
1/2764
bottom of page