top of page

Բանակցում ենք, որ մեր երկրին տրամադրվի խելացի սահմանի տեխնիկական միջոցների պայմանագիր․ Նարեկ Կարապետյան

Mar 25
1 min read

Աշխարհում անցել են այսպիսի մոդելի, որ սահմանային առաջին կետերում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կմ խորությամբ հակառակորդի շարժը և կարողանում են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն տալ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր, այսինքն դիրքային  համակարգից աշխարհում անցում են կատարում խելացի սահմանի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Սրա հիմնական նպատակն է, որ զինվորները հիմնականում վերապատրաստվեն և դիրքեր բարձրանան, երբ պետք լինի, դիրքերում մշտական տեղակայվող զինվորների թիվը քչանա։ Այստեղ է գտնվում մի ընկերության ներկայացուցիչ, և նրանց հետ բանակցում ենք, որ մեր երկրին տրամադրվի խելացի սահմանի տեխնիկական միջոցների պայմանագիր»,-նշել է նա։

 
 
1/3084
bottom of page