top of page

Անժամանակ կյանքից հեռացել է բարի ու լուսավոր Ալլա Հակոբյանը

  • 6 hours ago
  • 1 min read

Անասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։

Ալլան Հավասարի ամենալուսավոր մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից նա անմնացորդ նվիրվածությամբ ու անսահման պատասխանատվությամբ պայքարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառական կրթության առաջխաղացման համար։

Իր ամբողջ առաքելությունը նա նվիրել էր հիմնադրամին՝ դառնալով մեր նախաձեռնությունների գաղափարական ուժը և ոգին։

Ալլան մեր 5 տարիների կրեատիվ գաղափարների հեղինակն էր, «Հավասար» կրթական հավելվածի ձայնը և թիմի շարժիչ ուժը։ Իր պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ ու անսահման ջերմությամբ նա լավագույններից էր իր ոլորտում և անփոխարինելի՝ մեր կյանքում։

Հիմնադրամի ողջ թիմը խորապես ցավում է այս մեծ կորստի համար և իր զորակցությունն է հայտնում Ալլայի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել և գնահատել են նրան։

Ալլա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին, 17:00-ին, Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան 33 հասցեում։

Ալլայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և հիմնադրամի ողջ գործունեության մեջ:

 
 
bottom of page