top of page

«Հնդկաստանի 28 դպրոց ռումբի առկայության մասին նամակներ է ստացել»․ #Economic_Times

  • 10 hours ago
  • 1 min read

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշոր քաղաքների առնվազն 28 դպրոց էլեկտրոնային փոստով նամակներ է ստացել ռումբի առկայության մասին սպառնալիքներով, հաղորդում է Economic Times-ը։

Նշվում է, որ միջադեպի ֆոնին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, և սկսվել է հետաքննություն՝ էլեկտրոնային նամակների աղբյուրները պարզելու համար։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ նմանատիպ էլեկտրոնային նամակներ են ուղարկվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի մի շարք դպրոցներ։

 
 
1/2667
bottom of page