5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր
- 9 hours ago
- 1 min read

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում, առնվազն երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:
Ad
Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքային օկրուգի Լյունան շրջանի տարածքում։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Լյուչժոուում բնակվում է ավելի քան 4 միլիոն մարդ։
Երկրաշարժի հետևանքով ավելի քան 7,000 մարդ է տարհանվել։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։
Տարերքի հետևանքով լուրջ վնասներ է կրել առնվազն 13 բնակելի տուն։ Չորս մարդ հոսպիտալացվել է։ Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։
Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը գործարկել է երկրաշարժերին արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը, որտեղ առաջինն ամենաբարձրն է։
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժը դարձել է ամենաուժեղն այս տարածաշրջանում վերջին հինգ տարվա ընթացքում։




















