Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Յարոսլավլի «Շիննիկում»․ պաշտոնական
- Elen Hovsepyan

- 1 hour ago
- 1 min read

Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Յարոսլավլի «Շիննիկում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Յարոսլավլյան ակումբը պայմանագիր է կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ՝ վարձակալելով նրա տրանսֆերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Համաձայնագրի կետերից մեկով նախատեսվում է նաև հետագայում խաղացողի տրանսֆերային իրավունքները ամբողջությամբ գնելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ Գալոյանը «Տորպեդո» էր վերադարձել 2025 թվականի ամռանը։ Մոսկովյան թիմի կազմում, որը նույնպես հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում, նա առաջնության շրջանակներում անցկացրել է 19 հանդիպում։
Արթուր Գալոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մեկ հանդիպում է անցկացրել 2022 թվականին կայացած ընկերական խաղում։




















