top of page

Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած hրդեհի հետևանքով երեք մարդ է զnհվել

  • 1 day ago
  • 1 min read

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մոսկվայում հրդեհը մարվել է 100 քառակուսի մետր տարածքում։ Ցավոք, 3 մարդ զոհվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունը ճշտել է, որ շենքից փրկվել է 25 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, տուժել է չորս մարդ։ Մայրաքաղաքի Քննչական կոմիտեն հրդեհի փաստով ստուգումներ է սկսել։

Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է, որ հրդեհի պատճառով Նիկոլոյամսկայա փողոցով երթևեկությունը փակ է։

 
 
1/2748
bottom of page