«Փաշինյան Նիկոլը նպատակ ունի խաթարել Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները». Դերենիկ Մալխասյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ արգելափակվլով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից, Փաշինյան Նիկոլը նպատակ ունի խաթարել առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Հերթական անգամ ժողկոնցլագերի «կլյուչնիկը» ցույց է տալիս, որ Հայաստանում իր թեթև ձեռքով զրոյացրել է օրենք ու արդարադատությունը։
Եթե իմանար, որ եպիսկոպոսական ժողովին իր օգտին որոշումներ են ընդունվելու, ինքնաթիռի տոմսն էլ կառներ, կեցության հարցն էլ կլուծեր լյուքս հյուրանոցներում։ Բայց հասկանում է, որ տանուլ է տվել եկեղեցու դեմ պայքարի բոլոր օրինական միջոցները, արդեն վաղուց դիմում է ապօրինությունների ու սադրանքների օգնությանը։
Եպիսկոպոսական ժողովում ընդունվելիք որոշումները կարող է հերթական ցավոտ հարվածը լինել իրեն ու իր կողքին հայտնված բրուտոս «հոգևորականներին»։ Ուստի իրավապահ համակարգը հերթական անգամ օգտագործում է քաղաքական կեղտոտ նպատակների համար։ Որ Փաշազադեն Բաքվից նայի ու հոգին փառավորվի․․․
Հ․Գ․
Զզվելի է տեսնել իրենց իրավապաշտպանի ու դեմոկրատական արժեքներ հարգող տեղ դրածների լռությունը, որոնց մեծ մասը վերածվել է Նիկոլի համար սուտ մատնություն գրողների, ու նիկոլական ռեժիմի այլանդակություններն արդարացնողների։ Դրանք հիմա միլիոնավոր դոլարների գրանտներ են ստանում Արևմուտքից Նիկոլի այլասեռված բռնապետական դրսևորումներն արդարացնելու համար։ Նիկոլի սրտիկ-մրտիկներն, վարչաբենդերն էլ այն բանի համար են, որ չեզոք մարդիկ դրան նայելով մտքերով չանցկացնեն, որ սրտիկների ու կեղծ ժպիտների գեներատորը կարող է խաղալ անհտաների, ազգի ու երկրի ճակատագրի հետ»:




















