«Աշխարհահռչակ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա թմբուկմեն Նիկոլ Սթարին». Արեգ Սավգուլյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհահռչակ ռոք խումբ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա նոր թմբուկմեն Նիկոլ Սթարին, ( Ringo Star):
Ես փորձում եմ ընկալել մեկին, որն իր ներսում միշտ ապրել է բեմի ստվերում և երազել է վերածվել գերմարդու, լինել համայն ուշադրության աշխարհիկ և հոգևոր առանցքում, և գնահատվել ուղղակի, առանց վերապահումների և լուրջ չափորոշիչների, արժանանալ հանդիսատեսի որոտընդոստ ծափողջյունների, բայց ավաղ նրա ծղրտոցը միշտ նյարդայնացրել է քաղաքական թատրոնի գեղարվեստական ղեկավարներին և նրան վստահել են հուշարարի անշնորհակալ գործը և նա իր ողջ էներգիան ծախսել է «Հայկական ժամանակ» դեղին թերթոնի վրա՝ փորձելով կիսաձայն խոսել զուտ իր գոյության մասին, որովհետև այն ժամանակ նրան արգելված էր բղավել, ասֆալտին կամ պատերին ծեփել ու ծեփվել։
Երբ նա տեսնում էր թե ինչպես են բեմում հայ վարպետները կերտում Հայոց թագավորների կերպարները նախանձի և ատելության իմքնաժայթքումներ էր ապրում և ինքնիրեն «երդվում», որ Գիքորը չի մնալու ծայրամասում և վե՛րջ, նա պատռելու է քաղքենիների դիմակները և հռչակվելու է Պապ թագավոր՝ հանուն հասարակ և պարզ ժողովրդի։
Նա հասավ իր երազանքի բարձրակետին և երբ մի օր իր մութ անկյունում վառեց լուսամփոփը տեսավ, որ ինքն այլևս մենակ չէ, այլ շրջապատված է դասական, նրբաճաշակ, բայց ոչ բրենդային, փայլփլուն լուքով ֆանքլաբուհիներով, որոնց «անկիրթ» զանգվածը զոմբի է գոչում։
Հ.Գ. Մինչև ընտրության օրը ՆՓ-ն պատրաստ է 3 միլիոն վարչապետներից յուրաքանչյուրի համար անվանական երգ գրել և իր հեղինակային կատարմամբ գաստրոլներով գյուղեգյուղ շրջել, իսկ թե ի՞նչ կլինի հետո, թեկուզ ջրհեղեղ, էական չէ, ինքն իր տապանի մեջ է՝ հավատարիմ և երփներանգ երկրպագուների և ֆաունայի հետ միասին»:




















