top of page

«Այս փուլում չեմ կարող մեկնաբանել». Գևորգ Պապոյանը՝ Ադրբեջանից շաքարավազ ներկրելու մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

«Մամուլը տևական ժամանակ է՝ գրում էԱդրբեջանից շաքարավազ ներկրելու մասին, հստակ անուններ են նշվում. Ադրբեջանի տարածքո՞վ, թե՞ հենց Ադրբեջանից»,- Մրգաշատի եկեղեցու բակում հարց ուղղվեց էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանին, ինչին նա պատասխանեց. «Այս փուլում չեմ կարող մեկնաբանել դա»:

Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ-ի միջև այլ ապրանքների ներկրմանն ու արտահանմանը՝ Պապայոնը հայտնեց. «Մենք ցանկեր ենք փոխանակվել, որ մենք սա ենք արտահանում, դուք ներմուծում եք, մեր արտահանման և ձեր ներմուծման մեջ կա նույնություն: Իրենք ասել են՝ ճիշտ եք, ցանկը տվել են իրենց գործարաններին: Նույնն էլ մենք ենք արել»:

 
 
1/2631
bottom of page