«Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ քննարկում են Իրանում ստեղծված իրավիճակը»․ #Axios
- Elen Hovsepyan
- 58 minutes ago
- 1 min read

Սաուդյան Արաբիայի և Իսրայելի պաշտոնյաներն այս շաբաթ ակտիվորեն այցելում են Վաշինգթոն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար, հաղորդում Է Axios-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների:
Նրանց տվյալներով՝ Սպիտակ տունը հյուրընկալում է երկու երկրների պաշտպանության և հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների։
Նշվում է, որ Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով՝ Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ, մինչդեռ Սաուդյան Արաբիան խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմով և փորձում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Նշվում է նաև, որ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել հարվածների վերաբերյալ և դեռ դիտարկում է իրավիճակի դիվանագիտական կարգավորման տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները կոչ են անում Թրամփին և Իրանի կառավարությանը խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։




















