Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ Զելենսկի
- 2 hours ago
- 1 min read

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ռուսաստանի հնարավոր պայմանները հրադադարի համար։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Գիտեմ, որ նրանք բարձրացնում են SWIFT-ի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը, որպեսզի իրենց բանկերը կարողանան գործել։ Ուկրաինայի համար այս ամենը մեծ ռիսկ է ներկայացնում»,-ընդգծել է Զելենսկին։




















