top of page

ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները սկսել են լոգիստիկ և այլ աջակցություն կուտակել Իրանի շուրջ հակամարտության գոտում. Ռյուտե

May 4
1 min read

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները սկսել են լոգիստիկ և այլ աջակցություն կուտակել Իրանի շուրջ հակամարտության գոտում: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ով մասնակցում է Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

«Ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ նախապես տեղակայում են անհրաժեշտ լոգիստիկ և այլ աջակցություն, օրինակ՝ ականազերծիչներ, ռազմական գործողությունների թատերաբեմի մոտակայքում, որպեսզի պատրաստ լինեն հաջորդ փուլին»,- ասել է նա լրագրողներին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ եվրոպական երկրները հասկացել են Թրամփի ուղերձը:

«Մենք տեսնում ենք, որ բոլոր այդ երկրներն այժմ մասնակցում են ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրերին՝ ապահովելով բազաներում տեղակայման և ողջ անհրաժեշտ լոգիստիկ աջակցության վերաբերյալ նրանց հարցումների կատարումը»,- ասել է նա:

Ռյուտեն նաև նշել է, որ Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը դարձել է հիասթափություն՝ Իրանի հարցում եվրոպական դաշնակիցների դիրքորոշումից։

 
 
1/3084
bottom of page