Ամենազարհուրելին այն էր, որ այդ բոլոր հոխորտանքներին խրոխտ «ԱՅՈ» էր ասում նաև առողջապահության նախարարը. Անուշ Պողոսյան
- 5 hours ago
- 1 min read

«Այսօր երկրի վարչապետը «ոսկեղենիկ հայերենով» պատասխանեց իր գործին նվիրված, առաքինի բժշկուհուն, որը պատերազմի ժամանակ կորցրել էր իր հարազատներին»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ շարունակելով.
«Ամենազարհուրելին այն էր, որ այդ բոլոր հոխորտանքներին խրոխտ «ԱՅՈ» էր ասում նաև առողջապահության նախարարը։
Սիրելի բուժաշխատողներ, սիրելի հայրենակիցներ, ընտրելուց առաջ անպայման նորից դիտեք այդ տեսանյութը և ինքներդ որոշեք՝ ի՞նչ Հայաստան եք ուզում ունենալ։
«Կզցնող» վարչապետ ու նրա հետ համակարծիք նախարարնե՞ր, թե՞ երկիրը շենացնող, մարդուն ու արժանապատվությունը հարգող ղեկավարներ։
Զորակցությունս բժշկուհուն»։




















