Զարգացում, ոչ թե հանձնում․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տիգրանաշեն, շփվել տեղի բնակիչների հետ

Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում, շփվեցին տեղի բնակիչների հետ և ներկայացրին կուսակցության դիրքորոշումը Տիգրանաշենի զարգացման հետ կապված:
«Գիտակից մարդկանց համար Տիգրանաշենի հարցը այսօր առանձահատուկ անվտանգային խնդիր է, ու բնավ միայն այստեղ բնակվող տիգրանաշենցիներին չի վերաբերում, որովհետև Տիգրանաշենով ուղիղ ճանապարհ է բացվելու դեպի Երևան: Եկել ենք մեր քաղաքացիների հետ շփվելու, տալու ուղերձ, որ մենակ չեն, մենք ունենք առաջարկներ, առաջարկ, որ այս հիանալի գյուղը հնարավոր է զարգացնել։
Մեր Սահմանադրությունն էլ ասում է, որ ՀՀ-ում տարածքային փոփոխությունների հարցը որոշվում է հանրաքվեով, պետք է մարդկանց կարծիքը հարցնել, բոլորիս կարծիքը՝ արդյոք մեզ համար ընդունելի է Տիգրանաշենը անկլավ ճանաչել և տալ Ադրբեջանին»,-ասել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։




















