top of page

Թուրքիայում տղամարդը uպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը և նրա ընտանիքի անդամներին

  • 10 hours ago
  • 1 min read

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Մարտի 31-ի վաղ առավոտյան 28-ամյա Օմեր Չոշքունը հրազենով սպանել է իր՝ ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը՝ 20-ամյա Սարե Չոշքունին, ինչպես նաև կնոջ հորը, մորը և 13-ամյա եղբորը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberler կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Քաբաչընթար թաղամասում 04:00-ի սահմաններում։ Բոլոր զոհերը ստացել են մահացու հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։ Դեպքից հետո փախուստի դիմած կասկածյալը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։

Պարզվել է, որ ավելի վաղ դատարանը 1 ամսով պաշտպանական միջոց էր կիրառել կնոջ նկատմամբ՝ կապված կասկածյալի հետ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

 
 
1/2764
bottom of page