top of page

«Ժամանակակից քաղաքականության խնդիրն այն է, որ վերջինս հավերժականության չափումից». Էդգար Էլբակյան

  • 13 hours ago
  • 1 min read

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գարեգին Բ Կաթողիկոսն իմ որդիական ներշնչանքի կենդանի աղբյուրներից է։ Մարդ, որ գործում է հավերժականի ներշնչումով՝ իր այսօրվա քայլերը գցելով ոչ միայն հանուն այսօրվա, այլ հանուն անցյալի, որ երկու հազար տարի է, և հանուն գալիքի, որ դեռ բյուր հազար տարիներ պիտի լինի։


Ժամանակակից քաղաքականության խնդիրն այն է, որ վերջինս զրկված է հավերժականության չափումից։ Դրան փոխարինել են 4-5-ամյա ընտրական ցիկլերը՝ քաղաքական գործիչներին դարձնելով սոսկ այսպահային մարտավարական որոշումներ կայացնողներ, շատ հաճախ՝ «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տխրահռչակ սկզբունքով։


Իսկ հավերժության կրողները գիտեն, որ «ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մտթ․ 24:13)։ Աստված զորավիգ լինի և իր ամենազոր աջի ներքո պահպանի իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը և ազգիս օծյալ գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին»:

 
 
bottom of page